Կոլումբիայի օդանավակայանում ձերբակալել են վարսավիրի, որը ոտքի մեջ իմպլանտավորված 780 գրամ կոկաին է տեղափոխել, հաղորդում է Daily Mail-ը:

Ձերբակալված 42-ամյա վարսավիրը փորձել է թրմանյութը տեղափոխել Մադրիդ: Ոստիկանները ձերբակալել են կնոջը, երբ նկատել են, որ նա դժվարությամբ է քայլում եւ կարծես ցավ է զգում: Սակայն նրա տրամադրությունը կտրուկ փոխվել է, երբ անցել է ոստիկանների մոտով:

Ստուգման ընթացքում կնոջ ոտքի մեջ հայտնաբերել են 780 գրամ կոկաին, որը ներկարել են մաշկի եւ մկանների միջեւ:

Ձերբակալվածը խոստովանել է, որ իրեն վարձել է թրմավաճառների խումբը՝ Իսպանիա թմրանյութը հասցնելու համար:

Կոկաինի արժեքը գնահատել են մոտ 36 733 դոլար: