Արդեն վաճառքում են 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իսպանիա ֆուտբոլային հանդիպման տոմսերը, NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Խաղը կկայանա հոկտեմբերի 10-ին «Հանրապետական» մարզադաշտում երեկոյան ժամը 21։00-ին։

Խաղի տոմսերի արժեքներն են՝ Հարավային եւ հյուսիսային տրիբունա՝ 3000 դրամ

Արեւելյան տրիբունա՝ 5000 դրամ

Արեւմտյան տրիբունա՝ 7000 դրամ։

Նշենք, որ երկու թիմերի համար էլ խաղը էական նշանակություն չունի, որովհետեւ իսպաացիներն արդեն ապահովել են աշխարի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, իսկ հայերը խմբից դուրս գալու ոչ մի հույս չունեն ։

Ամեն դեպքում չարժե թերագնահատել հնարավոր լավ խաղի նշանակությունը, քանի որ կարելի է լավ խաղալ նաեւ ինքնասիրությունը վերականգնելու համար։