ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնարկի խցերից մեկի պահարանում՝ պլաստմասսե տարայի միջից, հայտնաբերել են «Lyrica 50mg» եւ «Lyrica 75mg» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ՝ 0,4 գր ընդհանուր քաշով, ու բաց գույնի դեղահաբի մանրացրած, 3,9 գր քաշով 64 կտոր: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 7-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի խցերից մեկի պահարանում՝ պլաստմասսե տարայի միջից, հայտնաբերել են «Lyrica 50mg» եւ «Lyrica 75mg» տեսակի հոգեմետ 2 դեղահաբ՝ 0,4 գր ընդհանուր քաշով, ու բաց գույնի դեղահաբի մանրացրած, 3,9 գր քաշով 64 կտոր:
Վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:





























