Օգոստոսի 8-ից Երեւան քաղաքի Հին Երեւանցու եւ Կողբացու փողոցների երթեւեկելի հատվածում կկազմակերպվի առանձնացված հեծանվային արահետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտնում է ոստիկանության լրատվության ծառայությունը։

ՃՈ-ն տեղեկացնում է, որ 2019թ. օգոստոսի 8-ից Երեւան քաղաքի Հին Երեւանցու եւ Կողբացու փողոցների երթեւեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչեւ Հին Երեւանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպվի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ (սխեման կցվում է):

Նշված փողոցների երթեւեկելի մասի հեծանվային արահետի կողմում՝ ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: