Քենիայի խորհրդարանի կին պատգամավորները լքել են շենքը՝ հաջակցություն պատգամավոր Զուլեյկա Հասսանի, որին վտարել են նիստի դահլիճից երեխայի հետ գալու համար, հաղորդում է BBC News-ը:
Հասսանը պատմել է, որ աշխատանքի է եկել 5 ամսական երեխայի հետ, քանի որ այլ ելք չի ունեցել, սակայն խորհրդարանը դա չի գնահատել:
Կանոնների համաձայն՝ «անծանոթներին», ներառյալ երեխաներին, արգելված է խորհրդարանի շենք մուտք գործելը:
Որոշ տղամարդ պատգամավորներ այդ դեպքը «ամոթալի» են անվանել, իսկ խորհրդարանի խոսնակ Քրիստոֆեր Օմուլելեն կնոջը կոչ է արել գնալ եւ վերադառնալ առանց երեխայի:
Հասսանը խորհրդարանին կոչ է արել «ընտանիքի նկատմամբ առավել հանդուրժող» մթնոլոտ ստեղծել, եթե խորհրդարանը ցանկանում է իր շարքերում կին պատգամավորների տեսնել:




























