Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ընդունել՝ կապված երկրում իրավիճակի սրման հետ, որտեղ չորեքշաբթի բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների եւ երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմնակիցների միջեւ: Հինգշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ղրղզստանի Պետական սահմանապահ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գուլմիրա Բորուբաեւան:

«Պետական սահմանի պահպանությունը իրականացվում է սովորական ռեժիմով: Մենք ուժեղացրել ենք սեփական անվտանգության միջոցառումները»,- ասել է նա: Բորուբաեւայի խոսքով՝ սահմանով քաղաքացիների եւ փոխադրամիջոցների անցումը կատարվում է սովորական ռեժիմով: