Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, ձերբակալության փորձի ժամանակ դիմադրություն ցույց տալով, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը եւ օրենքները: Հինգշաբթի հանրապետության Անվտանգության խորհրդի նիստին այս մասին ասել է երկրի նախագահ Սոորոնբայ Ժեենբելովը:

«Ալմազբեկ Աթամբաեւը կոպտորեն խախտել է Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները ՝ կոշտ զինված դիմադրություն ցույց տալով օրենքի շրջանակում քննչական միջոցառումների անցկացմանը», - ասել է նա:

Ժեենբեկովը նշել է, որ Ղրղզստանի Հանրապետությունը օրինական պետություն է: Պետության պարտքն է ապահովել բոլոր քաղաքացիների կողմից օրենքի պահանջների պարտադիր կատարումը:

Պետության ղեկավարը դիմել է Անվտանգության խորհրդի անդամներին ՝ շեշտելով երկրում օրինականության, խաղաղության եւ անվտանգության պահպանման ուղղությամբ բոլոր միջոցների իրականացման անհրաժեշտությունը, ինչի կապակցությմաբ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել, հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը

2017 թվականի նախագահական ընտրություններից հետո Սոցիալ-դեմոկրատների խոշորագույն խորհրդարանական կուսակցության ղեկավար Աթամբաեւը իշխանությունը հանձնել էր  իր իրավահաջորդ եւ ամենամոտ դաշնակից Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը ՝ Աթամբաեւը, զրկվել էր  նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ:

Նախկին նախագահը բազմիցս ասել է, որ իր կողմնակիցների հասցեին հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն:

Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Աթամբաեւի տունը: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմանկիցները պատասխան կրակ էին բացել: Արդյունքում 52 մարդ, այդ թվում մեկ լրագրող, վնասվածք էր ստացել: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել: