Համբուրգում (Գերմանիա) մաքսավորներն առգարվել են ավելի քան 350 մլն եվրո ընդհանուր գումարով 1,5 տոննա կոկաին, փոխանցում է Delfi-ն:
Գերմանիայի մաքսային ծառայությունը հայտնել է, որ կոկաինի եւս մեկ խմբաքանակ հայտնաբերվել էր անցած շաբաթ Ռիո Գրանդե նավ բեռնված ծխախոտի տուփերով կոնտեյներում:
Նավն ուղեւորվում էր Անտվերպեն: Կոկաինի 1575 տուփերը թաքցված էին 64 մարզապայուսակների մեջ: Մաքսավորները հայտնաբերվածի արժեքը գնահատել են մոտ 350 մլն եվրո:
Համբուրգի մաքսատունը ուրբաթ հայտարարել էր, որ անցյալ ամիս մոտ 1 մլրդ եվրո արժեքով 4,5 տոննա կոկաին էր առգրավել Ուրուգվայից ժամանած կոնտեյներում:





























