Օգոստոսի 7-ին, ժամը 22:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի եւ Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Ս.Թ., ծնված 1990 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Վ.Խ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: