Օգոստոսի 6-ին` ժամը 3-ին, Նորապատ գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ իր երեխան տնից դուրս է եկել եւ նրա գտնվելու վայրն անհայտ է: ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումից ժամեր անց որոնվող երեխան ներկայացել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ստորաբաժանման երրորդ վարչության պետ Նելլի Դուրյանի հետ զրույցի ընթացքում նա հայտնել է, որ ընտանեկան խնդիրների պատճառով փախել է տնից:
Ոստիկանները աղջնակին տեղափոխել են Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոն:
Անահիտը թեեւ 1 օր է, որ կենտրոնում է, սակայն արդեն հասցրել է ընկերանալ մյուս երեխաների հետ: Ցանկանում է գտնել հորը, որոշել է զբաղվել խոհարարությամբ, սիրում է նաեւ նկարել:




























