Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Օրոզբեկ Օպումբաեւը հայտարարել է, թե ափսոսում է, որ իր ենթականերին թույլ չի տվել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելիս մահացու կրակ բացել, փոխանցում է «Sputnik-Ղրղզստանը»:

Օպումբաեւը խորհրդարանի արտահերթ նիստում հաշվետու եղել ժողովրդական պատգամավորներին:

«Ոչ ոք չէր սպասում, որ Աթամբաեւը կսկի կրակել գործնականում անզեն տղաների վրա: Անկեղծ ասած, ափսոսում եմ, որ թույլ չեմ տվել մահացու կրակ բացել»,- հայտարարել է ԱԱՊԿ ղեկավարը:

Աթամբաեւին ձերբակալելու փորձը կատարվել է նախօրեին երեկոյան: Տուժել է 52 մարդ, մեկ հատուջոկատային մահացել է: