Հինգշաբթի գիշերը Շվեդիայի հարավում Լանդսկրունի քաղաքապետարանի մոտ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի ալիքի հետեւանքով կոտրվել են մի շարք շենքերի ապակիները, տուժել է քաղաքապետարանի առջեւ տեղադրված քանդակը, հայտնում է ТТ գործակալությունը:

Դեպքի վայր են ժամանել պայթյունի հարցերով տեխնիկներ, որոնք այն մանրակրկիտ զննել են: Նրանց խոսքով՝ դեռեւս դժվար է ասել օգտագործված պայթուցիկի կոնկրետ տեսակի մասին:

Ականատեսներից մեկի խոսքով՝ պայթյունն այնքան ուժեղ էր, որ տան հատակը ցնցվել է: Ոչ ոք չի տուժել:

Helsingborgs Dagblad պարբերականը հայտնում է, որ 2018 թվականի դեկտեմբերից Լանդսկրունում տեղի է ունեցել 7 ուժեղ պայթյուն: Սակայն հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղական ոստիկանության ղեկավար Պատրիկ Հեյմբրանդը հավաստիացրել է, որ քաղաքում իրավիճակը «հանրության համար վտանգավոր չէ»: