Կոյ-Տաշում բախում է սկսվել միլիցիայի եւ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի կողմնակիցների միջեւ, իրադարձությունների վայրից հայտնել է «Sputnik Ղրղզստան»-ի թղթակիցը:
Դեպքի վայրում է իրավապահ մարմինների մոտ 200 աշխատակից. բախում է սկսվել Աթամբաեւի կողմնակիցների հետ, որոնք մոտ 400 մարդ են: Միլիցիոներների վրա են նետվում Մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր: Կոնֆլիկտի ժամանակ իրավապահները սկսել են օգտագործել լուսաձայնային նռնակներ: Աթամբաեւի կողմնակիցները սկսել են նահանջել:
Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հատուկ նշանակության ջոկատը Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում փորձել է անցկացնել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ձերբակալելու գործողություն: Բայց նախկին նախագահի կողմնակիցները գրոհը հետ են մղել: Վերջին տեղեկություններով՝ տուժել է 52 մարդ, նրանցից մեկը՝ հատուկջոկատային, մահացել է հրազենային վիրավորման հետեւանքով:





























