Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները, որոնք երեկ Աթամբաեւի տանը տեղի ունեցած գրոհի ժամանակ պատանդառվել էին, բաց են թողնվել:
Այս մասին խորհրդարանի նիստին հայտնել է պատգամավոր Միկտիբեկ Աբդիլդաեւը, հաղորդում է Kabar-ը:
Նրա խոսքով ՝ հարցը լուծված է, հիմա նրանց փոխանցել են ծառայակիցներին: «Անհրաժեշտ է նաեւ վերադարձնել բոլոր զենքերը, ատրճանակները և փամփուշտները: Չի կարելի, որ ինչ-որ բան կորի կամ մնա անհայտ անձանց ձեռքում», - ասել է Աբդիլդաեւը:





























