Հինգշաբթի Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղում իրավապահ եւ ուժային կառույցների աշխատակիցներին հաջողվել է ներխուժել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրի տարածք: ՏԱՍՍ-ի թղթակցին  այս մասին հայտնել են պետության նախկին ղեկավարի շտաբում:

«Չնայած Աթամբաեւի կողմնակիցների դիմադրությանը՝ ուժայիններին հաջողվել է ներխուժել նստավայրի տարածք», - ասելէ  շտաբի ներկայացուցիչը:

Չորեքշաբթի երեկոյան Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Աթամբաեւի տունը: Նրանք նախկին նախագահի աջակիցների դեմ հատուկ միջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմանկիցները պատասխան կրակ էին բացել: Արդյունքում 52 մարդ, այդ թվում մեկ լրագրող, վնասվածք էր ստացել: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:

2017 թվականի նախագահական ընտրություններից հետո Սոցիալ-դեմոկրատների խոշորագույն խորհրդարանական կուսակցության ղեկավար Աթամբաեւը իշխանությունը հանձնել էր  իր իրավահաջորդ եւ ամենամոտ դաշնակից Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը ՝ Աթամբաեւը, զրկվել էր  նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ:

Նախկին նախագահը բազմիցս ասել է, որ իր կողմնակիցների հասցեին հնչող մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն: