Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են ЗИЛ MMZ4502 եւ BMW մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը՝ 14։40-ի սահմաններում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Գալստյանի վարած ЗИЛ MMZ4502 մակնիշի եւ Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արման Հակոբյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ի վարորդը, ով շրջադարձի հատվածում վթարային իրավիճակ է ստեղծել BMW-ի վարորդի համար։





























