Այսօր ուժայինները սկսել են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրի կրկնակի գրոհը: Նախօրեին Ղրղզստանի հատուկ ծառայությունները գրոհել էին Կոյ-Տաշ գյուղում Աթամբաեւի տունը: Նրանք նախկին առաջնորդի կողմնակիցների դեմ հատուկ միկջոցներ էին կիրառել: Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակ էին բացել: Արդյունքում 80 մարդ, այդ թվում մեկ լրագրող, վնասվածք էր ստացել: Մեկ հատուկջոկատային մահացել էր: Սակայն նախկին նախագահին ձերբակալել չէր հաջողվել:

Ալմազբեկ Աթամբաեւը հանրապետությունը ղեկավարել է վեց տարի ՝ 2011 թվականից մինչեւ 2017 թվականը: 2019-ի հունիսին Ժոգորկու կենեշի (խորհրդարան) պատգամավորները պետության նախկին ղեկավարին  զրկել էին  անձեռնմխելիությունից եւ նախկին նախագահի պաշտոնական կարգավիճակից, ինչպես նաեւ նրա դեմ  մի քանի կետերով կոռուպցիայի  մեղադրանքներ ներկայացվել:

Կոնֆլիկտի նախադրյալները

Ալմազբեկ Աթամբաեւը պետության ղեկավար է ընտրվել 2011 թվականի հոկտեմբերի 30-ի ընտրություններում: Նա դարձել է Ղրղզստանի առաջին ղեկավարը, ով կամավոր հեռացել է պաշտոնից ՝ իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո ՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Հանրապետության ղեկավարի պաշտոնում նրան փոխարինել էր Ղրղզստանի վարչապետ, Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Աթամբաեւի գործընկեր Սոորոնբայ Ժեենբեկովը: Պետության ղեկավարի պաշտոնում Ժեենբեկովի առաջադրման նախաձեռնողը հենց ինքն էր ՝ Ալմազբեկ Աթամբաեւը:

2018-ի գարնանը քաղաքական գործիչների միջեւ հարաբերությունները սրվել էին: Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ ընտրվելուց հետո Ալմազբեկ Աթամբաեւը սկսել էր քննադատել նորընտիր նախագահին:

Մասնավորապես, նա մեղադրում էր  Ժեենեբեկովին եւ նրա  մտերիմ շրջապատին կոռուպցիայի մեջ,  2018-ի ձմռանը Բիշքեկի ՋԷԿ-ում վթարի համար, ինչի արդյունքում Ղրղզստանի մայրաքաղաքը մնացել էր առանց ջերմամատակարարման:

2018-ի ապրիլին Ժեենբեկովը պաշտոնից ազատել էր մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք նշանակվել էին դեռեւս նախկին նախագահի կողմից: Նրանց թվում  Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Աբդիլ Սեգիզբաեւը եւ հանրապետության գլխավոր դատախազ Ինդիրա Ջոլդուբաեւան էին:

Ապրիլի 19-ին խորհրդարանի անվստահություն  քվեի կապակցությամբ նախագահը հրամանագիր էր ստորագրել Աթամբաեւի ամենամտերիմ գործընկերներից մեկի ՝ Ղրղզստանի վարչապետ եւ ՂՍԴԿ փոխնախագահ Սապար Իսակովի գլխավորությամբ կառավարության հրաժարականի մասին:

2018-ի հունիսի 5-ին Իսակովը կալանավորվել էր կոռուպցիայի մեղադրանքով, մասնավորապես Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ չինական ընկերության շահերի լոբբինգի համար:

Քրեական գործերի մասնակիցներ էին դարձել պետական մաքսային ծառայության նախկին ղեկավար, ՂՍԴԿ քաղաքական խորհրդի անդամ, Բիշքեկի նախկին քաղաքապետ Կուբանիչբեկ Կուլմատովը, հանրապետության նախկին վարչապետ Ժանտորո Սատիբալդիեւը եւ այլք: Նախկին նախագահն այս կալանավորումները «վրեժ»  եւ «վհուկների որս» էր անվանել:

Մեղադրանքներ Ալմազբեկ Աթամբաեւի հասցեին

2019 թվականի ապրիլի 4-ին Ժոգորկու կենեշը ընդունեց 2003 թվականի հուլիսի 18-ի ընդունված «Ղրղզստանի նախագահի գործունեության երաշխիքների եւ Ղրղզստանի նախկին նախագահի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք թույլ են տալիս նախկին նախագահներին  խորհրդարանի կողմից  ներկայացված առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքի հիման վրա, որը հաստատվել է գլխավոր դատախազի եզրակացությամբ, զրկել անձեռնմխելիությունից:

Բացի այդ հանրապետության նախկին ղեկավարը զրկվում է բոլոր երաշխիքներից, եթե հրաժարականից հետո զբաղեցնում է պետական կամ քաղաքական պաշտոններ, ինչպես նաեւ մասնակցում է քաղաքական կուսակցության գործուենությանը:

Մայիսի 15-ին Սորոնբայ Ժեենբեկովը ստորագրել էր օրենքը, տասն օր անց այն ուժի մեջ էր մտել:

Մայիսի 25-ին Ալմազբեկ Աթամբաեւը վայր էր դրել Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի լիազորությունները  և դուրս եկել կուսակցությունից ՝ այդպիսով մտադրելով խուսափել անձեռնմխելիության հնարավոր չեղարկումից:

Սակայն, հունիսի 13-ին, հանրապետության խորհրդարանում ստեղծվել էր  հատուկ հանձնաժողով ՝ նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հանձնաժողովը Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանք է առաջադրել մի քանի կետերով:

Պատռճառների թվում, որոնք ընկել էին պատգամավորական հանձնաժողովի որոշման հիմքում, նշվում են հետեւյալ կետերը.

վարչապետի պաշտոնում, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, Ալմազբեկ Աթամբաեւը զենքով պարգեւատրել է  123 քաղաքացիների, այդ թվում ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների: Նրանց թվում կան կազմակերպված հանցավոր խմբերի ներկայացուցիչներ,

պետության նախկին ղեկավարի կարգադրությամբ կազմակերպվել է  օրենքով գող Ազիզ Բատուկաեւի հեռացումը Ղրղզստանի Հանրապետության սահմաններից: Գործն անմասն չի մնացել  կոռուպցիայից,

39,65 հա հող անօրինական ձևով վերափոխվել է. «արոտավայրեր» կատեգորիայիից վերափոխվել են «բնակավայրեր» կատեգորիայի` հողերի փոխանցման մորատորիումի ժամանակ:

Կոյ-Տաշ գյուղում հողատարածքը, որտեղ գտնվում է Աթամբաեւի տունը, ապօրինի է ձեռք բերվել `անդրազգային «Դաստան» կորպորացիայի պաշտոնյաների աջակցությամբ,

2017 թվականին Աթամբաեւի հայտարարագրում   նշվում էր 54 միլիոն սոմի եկամուտ ՝ «Մեդիա ֆորում»-ի շենքի վաճառքից,

Աթամբաեւին նաեւ մեղադրում են ՋԷԿ-ի արդիականացման ընթացքում համաձայնագրերի ստորագրման ժամանակ կոռուպցիայի մեջ, ինչի հետեւանքով Ղրղզստանին առանձանպես խոշոր չափերի վնաս է պատճառվել,

 «Ակա ինվեստ» եւ «Տեկեսայ Ժաշտարի» ընկերությունները, որոնք մտադիր էին մասնակցել MegaCom-ի գնման եւ «Անվտանգ քաղաք» նախագծի գործարկման մրցույթներում  կապված են Ալմազբեկ Աթամբաեւի հետ,

2019-ի հունիսի 20-ին Ժոգորկու կենեշը հատուկ հանձնաժողովի եզրակացությունն ուղարկել էր Գլխավոր դատախազություն: Հունիսի 25-ին գլխավոր  դատախազը հայտնել էր, որ հինգ փաստերով հիմքեր կան Աթամբաեւի դեմ քրեական գործ հարուցելու համար եւ Ժոգորկու կենեշին նախկին նախագահին անձեռնմխելիությունից զրկելու  մասին դիմում էր ուղարկել:

Նա կասկածվում է հողերի հետ կապված անօրինական գործողությունների մեջ, Բիշքեկի ՋԷԿ-ի եւ մայրաքաղաքի պատմական թանգարանի վերակառացուման ժամանակ կոռուպցիայի,  Ազիզ Բատուկաեւի անօրինական ազատ արձակման, ինչպես նաեւ մայրաքաղաքի ՋԷԿ-ին ածխի ապօրինի մատակարարումների եւ Կոյ Տաշ գյուղում բնակելի տան կառուցման համար հողատարածք ստանալու մեջ:

Ալմազբեկ Աթամբաեւին նախկին նախագահի կարգավիճակից զրկելուց հետո

2019-ի հունիսի 27-ին խորհրդարանը որոշում էր ընդունել Աթամբաեւին նախկին նախագահի կարգավիճակից զրկելու մասին  (կողմ՝ 103 պատգամավոր, դեմ՝ 6), ինչը ենթադրում է անձեռնմխելիության եւ արտոնությունների չեղարկում (բժշկակլան սապասրկում, պահպանություն եւ այլն):

Ալմազբեկ Աթամբաեւն ասել էր, որ ինքը չի խաղա «մեղադրյալի նվաստացուցիչ դերը», իսկ կալանավորելու փորձի ժամանակ «կկրակի» պարգեւատրական զենքից: Նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել էին Կոյ-Տաշ գյուղում:

Նրանք շրջափակել էին Աթամբաեւի տան մուտքերը եւ պահանջել  «Ժեենբեկովների կլանի»,  ինչպես նաև պետական մի շարք պաշտոնյաների հրաժարականը, գործող իշխանության քաղաքական հակառակորդների ազատ արձակումը, պատգամավորների եւ կառավարության լյուստրացիան եւ այլն: Հակառակ դեպքում  ընդդիմությունը խոստացել էր աշնանը զանգվածային ցույցեր սկսել:

ՆԳՆ Քննչական ծառայությունը Աթամբաեւին որպես վկա  մի քանի անգամ հրավիրել էր Բատուկաեւի ապօրինի ազատ արձակման գործով, սակայն նախկին նախագահը հրաժարվել էր գնալ հարցաքննության:

Ռուսական կողմի օգնությամբ կոնֆլիկտը կարգավորելու փորձերը

2019-ի հուլիսի 19-ին Ալմազբեկ Աթամբաեւը հայտարարեց, որ պատրաստվում է մի քանի օրով թռչել Ռուսաստան ՝ շեշտելով սակայն, որ մտադիր չէ ընդմիշտ լքել հայրենիքը: Հուլիսի 24-ին 100 մեքենայից կազմված ավտոշարասյան ուղեկցությամբ, նա Կոյ-Տաշից ժամանել էր Կանտի ռուսական ավիաբազա, որտեղից էլ մեկնել էր  Մոսկվա:

Կրեմլում տեղի էր ունեցել Ղրղզստանի նախկին նախագահի հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Ավարտից  հետո ՌԴ  նախագահը պատասխանել էր լրագրողների հարցերին:

 Ըստ նրա՝ Ղրղզստանը, որն արդեն մի քանի ներքաղաքական ճգնաժամ է վերապրել, այժմ կայունության կարիք ունի, եւ նրա ժողովուրդը պետք է միավորվի հանրապետության ներկայիս ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովի շուրջ եւ «օգնի նրան պետության զարգացման գործում»:

Հուլիսի 25-ին Ղրղզստան վերադարձած Ալմազբեկ Աթամբաեւը, իր հերթին շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի ղեկավարին ՝ հանդիպման բարձր մակարդակի համար, բայց նշել, որ չնայած Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններին ՝ «Ղրղզստանում մենք ինքներս կլուծենք մեր ներքին խնդիրները»:

Ըստ Աթամբաեւի, հանրապետության ներկայիս ղեկավարությունը «պետք է վերադառնա օրինական դաշտ» եւ դադարեցնի հետապնդել հակառակորդներին: Նախկին նախագահը հավելել էր, որ նրա կողմնակիցները կսպասեն իշխանությունների կողմից կոնկրետ գործողությունների՝ մինչև այս տարվա սեպտեմբեր:

Ղրղզստանում իրադարձությունները, որտեղ նախօրեին հատուկ նշանակության ուժերը փորձել էին ձերբակալել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ, եւ արդյունքում տուժել էր ավելի քան 50 մարդ, երկրի ներքին գործն է, Մոսկվայի կողմից ավելի խորը գնահատական կտրվի մի փոքր ավելի ուշ: Այս մասին ասել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կարծում եմ,  ավելի խորը գնահատական մենք կտանք մի փոքր ավելի ուշ»,-ասել էր Զախարովան: