Ղրղզստանի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին տարել են ՆԳՆ, հաղորդում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին հատուկջոկատայինները Քոյ-Տաշում Աթամբաեւի ձերբակալման օպերացիա են անցկացրել, սակայն հակագրոհի են ենթարկվել նախկին նախագահի աջակիցների կողմից:  

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 16:30-ի սահմաններում Քոյ-Տաշում բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ: Իրավպահները լուսաձայնային նռնակներ են կիրառել, Աթամբաեւի աջակցիները նրանց ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր են նետել:

Ժամը 19:30-ի սահմաններում իրավապահ մարմինները հայտնել են, որ Աթամբաեւին ձերբակալել են եւ տանում են Բիշքեկ: Ավելի ուշ ուժի կիրառմամբ ցրել են ցուցարարներին: Վերջին տվյալների համաձայն՝ 2 օրվա բախումների ընթացքում տուժել է 85 մարդ, 1 հատուկջոտային զոհվել է: