Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծրագրում է բրեքզիթից հետո հեշտացնել գիտնականների համար վիզային ռեժիմը, հաղորդում է Associated Press-ը:

Ջոնսոնը հայտարարել է, որ ցանկանում է վստահեցնել, որ «երկրի միգրացիոն համակարգը ողջ աշխարհից լավագույններին է գրավում»:

Նա նաեւ նշել է, որ երկրի կառավարությունն այդ հարցով կաշխատի գիտական հանրության հետ, որպեսզի արդեն այս տարի թողարկվի գիտնականների համար վիզային նոր ռեժիմը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից հոկտեմբերի 31-ին: Բրեքզիթից հետո ԵՄ երկրների քաղաքացիները ավտոմատ կերպով կկորցնեն Մեծ Բրիտանիայում բնակության եւ աշխատելու իրավունքը: