Մեքսիկայի Միչոական նահանգում նարկոհանցագործության կենտրոնում 20 դի է հայտնաբերվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով նահանգի անվտանգության նախարար Իսրայել Պատրոնին:
Նրա խոսքով՝ դիերը հայտնաբերվել են Ուրուապան քաղաքում 3 տարբեր վայրերում:
Միանգամից 9 դի կախված է եղել կամրջից, այդ թվում՝ 2 կանանց դի, եւս 7-ը անդամահատված է եղել: Excelsior պորտալի հաղորդմամբ՝ որոշ զոհերի մարմինների վրա հրազենային վնասվածքի հետքեր են եղել:
Վերջին տարիներին Մեքսիկայում բռնության ալիք է բարձրացել՝ կապված ԱՄՆ-ում կոկաինի տարանցման վերահսկման դեմ պայքարի հետ: 2018թ. Մեքսիկայում սպանությունների ռեկորդային թիվ է գրանցվել՝ 33,34 հազար:
Միչոական նահանգը, որը Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութի տեղափոխման ժամանակ առանցքային նահանգներից է համարվում, վերահսկում են 2 հանցավոր խմբավորումներ՝ «Ընտանիք Միչոականից» եւ «Տամպլիերների օրդենի ասպետներ» կարտելը: Այդ երկուսի միջեւ կատաղի պայքար է մղվում, ավելի ուշ դրանց են միացել «Լոս-Սետաս» եւ «Հալիսկո-նոր սերունդ» կարտելները:




























