Ուրբաթ գիշերը պայթյունների շարք է տեղի ունեցել Սիրիայի սահմանին թուրքական Ռեյհանլի գավառի ռազմամթերքի պահեստում, զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է NTV-ն:
Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարները, բժիշկները եւ իրավապահ մարմինների աշխատակիցները: Տեղի ունեցածի պատճառն առայժմ հայտնի չէ:
Ռազմամթերքի պահեստին հարակից տարածքների բնակիչները տարհանվել են: Նշվում է, որ պայթյունի վայր տանող ճանապարհները ներկայումս փակված են:




























