Նիգերիայում ազատ են արձակել 10 թուրք նավաստիներին, որոնց առեւանգել էին այդ աֆրիկյան երկրի ափերի մերձակայքում զինված անձինք, հաղորդում է Anadolu-ն:

Հայտնի է, որ անձնակազմի փրկված անդամների առողջական վիճակը բավարար է:

Ավելի վաղ Գվինեական ծոցում առեւանգել էին 10 թուրք նավաստիներին:

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ի երեկոյան. զինված անձինք հարձակվել էին թուրքական դրոշի ներքո ուղեւորվող Paksoy-I բեռնանավի վրա: Նավում գտնվում էր  Թուրքիայի 18 քաղաքացի:

Դա Թուրքիայի քաղաքացիներին Նիգերիայում առեւանգելու առաջին դեպքը չէ: Մինչ այդ հայտնի էր դարձել Թուրքիայի քաղաքացիություն ունեցող բանվորներին առեւանգելու եւ ազատ արձակելու մասին: