Կիրակի արաբական կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Ադեն քաղաքում Հարավային անցումային խորհրդից (ՀԱԽ) եմենցի զինյալների ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով եմենյան ռազմական աղբյուրին։

Ավելի վաղ Al-Arabiya հեռուստաալիքը, հղում կատարելով կոալիցիայի աղբյուրին, հաղորդել էն, որ ՀԱԽ-ից եմենցի զինյալները սկսել են նահանջել իրենց դիրքերից, որոնք նրանք վերահսկում էին։

Աղբյուրի խոսքով՝ կոալիցիայի ավիացիան օդային հարվածներ է հասցրել Ադենում նախագահական պալատի եւ Ջեբել Հադիդ շրջանի ուղղությամբ։ Աղբյուրը հայտնել է նաեւ, որ կոալիցիան թերթիկներ է տարածել քաղաքի տարբեր շրջաններում, որոնց մեջ նշված է, որ «կոալիցիան թույլ չի տա ոչնչացնել Եմենի միասնականությունը»։

Նշվում է, որ ավիահարվածները հասցվրլ էին մի քանի ժամ անց, երբ կոալիցիան կոչ էր արել հակամարտության կողմերին Ադենում դադարեցնել կրակը կիրակի 01:00-ից։

Ավելի վաղ SPA գործակալությանն ու Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ին հղում անելով՝ հաղորդվել էր, որ երկիրը կոչ է արել կիրակի գիշերը հակամարտության կողմերին անցկացնել հրատապ բանակցություններ թագավորության տարածքում։ Ավելի ուշ եմենցի զինյալները ՀԱԽ-ից համաձայնել են հրադադարին՝ արձագանքելով կոալիցիայի կոչերին։