Վրաստանի կառավարությունը Ճապոնիայի տարերքից տուժածներին 1 մլն դոլարի օգնություն է հատկացրել, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ին։

Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան հայտարարել է օգնությունը Վրաստանում Ճապոնիայի դեսպան Մասաեշի Կամոհարային փոխանցելու մասին։

9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը Ճապոնիայում տեղի էր ունեցել մարտի 11-ին։ Այն 10 մետրանոց ալիքներով ցունամի էր առաջացրել։