Ուժեղ սեռի ժամանակակից ներկայացուցիչները նախապատվությունը տալիս են իշխող եւ սեքսուալ կանանց:  Ըստ The Daily Mail-ի` գիտնականները պարզել են, թե որքան հաջողակ է կինը կարիերայում, այնքան ավելի գրավիչ է տղամարդկանց համար:

 «Վաղուց անցել են ժամանակները, երբ իդեալական էր համարվում խաղաղ ընտանեկան կնոջ կերպարը: Հիմա տղամարդիկ համոզված են, որ կինը պետք է լինի ուժեղ, սեքսուալ եւ իշխող», – հայտարարել են գիտնականները:

Հետազոտությունն իրականացվել է համակարգչային խաղերի արտադրությամբ զբաղվող Electronic Arts ընկերության կողմից: Տղամարդկանց 66 տոկոսը գրավիչ է համարում ուժեղ եւ անկախ կանանց, իսկ  30-34 տարեկան տղամարդկանց շրջանում այդ տոկոսը հասնում է 71-ի:

Տղամարդկանց 35 տոկոսը հայտարարել է, թե իրենց դուր են գալիս «վատ աղջիկները»: Որպես օրինակ նրանք նշել են հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլիին եւ Մեգան Ֆոքսին, ինչպես նաեւ երգչուհի Շարլոտ Չերչին: