Մարտի 25-ին ապստամբները վերցրել են լիբիական Աջդաբիա քաղաքի արեւելյան մասը, որը գրավված էր կառավարական ուժերի կողմից:
Հաղորդվում է, որ ներկումս Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը հետ են մղվել քաղաքի արեւմտյան մաս: Դաժան մարտերից հետո շատ զինվորականներ գերի են վերցվել ապստամբների կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, «Ռոյթեր» գործակալությունն ուրբաթ, հղում կատարելով ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, հաղորդել էր, թե կառավարական ուժերի կողմից Միսրատա քաղաքի բնակելի շրջանի գնդակոծման արդյունքում զոհվել էր առնվազն վեց մարդ, որից երեքը` երեխաներ: Առայժմ սակայն այդ տեղեկատվությունն այլ` անկախ աղբյուրների կողմից չի հաստատվել:





























