«Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը, ով ավելի շատ հայտնի է Ջերմուկի Աշոտ կամ Քլոս, իսկ իր ծննդավայրում` Գնդեվազի Աշոտ մականուններով, որոշել է կտրականապես փոխել իր իմիջը` նա ճերմակած մազերը սեւաթուր է ներկել եւ դարձել «ժգուչի բրյունետ»:
Ազգային ժողովում վերջին օրերին նրան տեսնողները դժվարությամբ են ճանաչել: Ըստ ականատեսների` Քլոսի մազերի գունաթափությունը խիստ նկատելիորեն նաեւ պահվածքի վրա է ազդել` շնորհելով երիտասարդական քայլվածք եւ կայտառություն:
Չնայած ավելի լավ կլիներ, որ որպես անցումային գույն` նախ «շատենն» ընտրեր: Արսենյանի շրջապատին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ` մազեր ներկելը ոչ մի կապ չունի Pepsi-ի արտադրություն հիմնելու կամ, ըստ ռուսական աղբյուրների, վրացական PepsiCo ընկերությունը ձեռք բերելու հետ: Ափսոս, չկարողացանք ճշտել` արդյո՞ք խորհրդակցել է մազերը սեւ ներկելու գործում տարիների փորձառություն ունեցող Հմայակ Հովհաննիսյանի հետ»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:





























