Չինացի գյուղացի Լիու Նայանգը պնդում է, որ իր հոտի ոչխարներից մեկը շուն է ծնել: «Շնիկի» մորթին շատ նման է ոչխարի մորթուն, սակայն քիթը, երախն ու եղունգները շնային են:

♦ Արմավիրի մարզում եռոտանի հորթ է ծնվել (ֆոտո, վիդեո)

Անասնաբույժներն ու կենդանաբանները պնդում են, որ ոչխարը չէր կարող շուն ծնել: Տեղական գյուղերի բնակչությունը մասնագետներին չի հավատում եւ մշտապես հավաքվում են Նայանգի տան մոտ` տեսնելու «հրաշքը»:

 ♦ Երկգլխանի հորթուկն ապրել է ընդամենը 15 օր

Սիանի Կենդանաբանական Կենտրոնի հետազոտող Գոուչանգն ասում է. «Ոչխարը չէր կարող շուն ծննդաբերել: Դանք տարբեր տեսակներ են, եւ նման խաչասերումն անհնարին է: Այն, ինչ մենք տեսնում ենք, տարօրինակ ոչխար է»: