«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Ադրբեջանի Շամքիրի շրջանի մայրուղիով երթեւեկելիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել։ Ավտովթարի  հետեւանքով մահացել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության N  զորամասի շտաբի պետ, մայոր Հասիմի Խանքիշիեւը եւ զորամասի կապի բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Թահիր Մամեդովը: Այս մասին հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Շամքիրի շրջանի ոստիկանական բաժինը։

Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 263.2 հոդվածով, կատարվում է նախաքննություն։

Նախնական տվյալներով, վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: