Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Շամքիրում գտնվող զորամասերից մեկում ուժեղ հրդեհ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել մարտի 23-ին` Գեդաբեկի շրջանում: Նովրուզի պատճառով միջադեպի մասին բավական ուշ է հայտնի դարձել:

Ըստ տեղեկատվության, հրդեհը բռնկվել է այն պահին, երբ զինվորները ցանկացել են միացնել գեներատորը: Հրդեհի արդյունքում այրվել են ապաստանը, զենք եւ զինամթերք: 6 զինվորներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: