Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Գաբոն կատարած պաշտոնական այցի ընթացքում հասցրել է պաշտոնական տեսքից դուրս գալ եւ մերկ ոտքերով զբոսնել ծովափին՝ զրուցելով ձկնորսի հետ։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն իր ոչ պաշտոնական տեսքով նկարները ներկայացրել է Twitter-ի միջոցով, որը դրական արձագանք է գտել Թուրքիայում։