Բարձրահարկ շենքեր բարձրացող հայտնի 48-ամյա ֆրանսիացի Ալեն Ռոբերը, ում մականունը «սարդ-մարդ» է, այսօր` մարտի 29-ի գիշերը բարձրացել է աշխարհի ամենաբարձր երկնաքերը` Դուբայում գտնվող  «Բուրջ-Խալիֆա»-ն, հայտնում է  «Ասոշիեյթեդ պրեսը»: Ռոբերի կողմից հաղթահարված շինության բարձրությունը 828 մետր է, ունի 163 հարկ:

Չնայած ավելի վաղ էքստրեմալ-լեռնագնացը, ով շուրջ 100 երկնաքեր է բարձրացել, չէր օգտագործել անվտանգության համար նախատեսված հատուկ միջոցներ, այս անգամ ԱՄԷ-ի իշխանությունների պարտադրանքով օգտագործել է պարաններ եւ ամրագոտի: Որպեսզի հայտնվի ապակուց եւ փայլեցված մեղատից կառուցված «Բուրջ-Խալիֆայի» գագաթին, Ռոբերին շուրջ վեց ժամ է անհրաժեշտ եղել: Ներքեւից արտասովոր տեսարանը դիտելու են եկել հարյուրավոր մարդիկ, չնայած ատրակցիոնի գլխավոր դերակատարը շատ շուտով նմանվել է փոքիկ սեւ  կետի:

Ներքեւում միաժամանակ հերթապահել են շտապ օգնության մի քանի մեքենաներ, իսկ սանիտարները պատրաստ են պահել պատգարակները: Ի տարբերություն այլ երկրների, որտեղ Ռոբերը մասամբ խնդիրներ է  ունեցել օրենքի հետ, Դուբայում նրան ընդունել են որպես ազգային հերոսի: Իր բոլոր նվաճումները Ռոբերը գլուխ է բերում առանց տեղի իշխանությունների թույլտվության: Առաջին երկնաքերը, որը Ռոբերը բարձրացել է 1994-ին, եղել է  Չիկագոյի Citibank-ը: Այդ օրից նա աշխարհի մասշտաբով տեղակայված մոտ հարյուր երկնաքեր է բարձրացել, այդ թվում եւ Empire State Building-ը` Նյու-Յորքում, Էյֆելյան աշտարակը` Ֆրանսիայում, եւ 242-մետրանոց «Արեւմուտք» աշտարակը` Մոսկվայում: