Ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 35-ամյա  Լուսինե Ա.-ն եւ հայտնել, որ հունվարի 21-ին, ժամը 22.00-ի սահմաններում, ամուսնու քրոջ որդին` 36-ամյա Արտյոմ Ա.-ն, իրենց շենքի բակում վիճաբանելով իր հետ, ցանկացել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել իրեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Արտյոմ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: