Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի եւ նրա առաջին փեսացուի ինտիմ նամակագրությունը աճուրդի է հանվել, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը: Նախկինում չհրապարակված նամակները թվագրված են 1949թ. մարտ-սեպտեմբեր, երբ Թեյլորն ընդամենը 17 տարեկան էր:
Ավելի քան 60 նամակներ հասցեագրված են 22-ամյա Ուիլյամ Փոուլիին` Բրազիլիայում ԱՄՆ նախկին դեսպանի որդուն: Նամակները գրված են վարդագույն թանաքով վարդագույն թղթի վրա:
American Authograph առցանց-աճուրդը կայանալու է մայիսի 19-26-ին: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն մի քանի հարյուր հազար հասույթ ունենալ: Նամակներում Թեյլորը սեր է խոստովանում իր սիրեցյալին: Թեյլորն ու Փոուլին նշանվել են 1949թ., սակայն մի քանի ամիս անց նա հետ էր տվել մատանին եւ ամուսնացել Քոնրադ Հիլթոն կրտսերի հետ:
Կրկնակի օսկարակիր դերասանուհին մահացել էր մարտի 23-ին` Լոս-Անջելեսում, 79 տարեկան հասակում:





























