Հայտնի են դարձել Հերացու փողոցում մարտի 29-ին տեղի ունեցած խոշոր վթարի վիրավորների անունները: Մարտի 29-ին 18:30-ի սահմաններում Հերացի փողոցի նորակառույց թունելի սկզբնամասում, որը տանում է դեպի Խանջյան փողոց, միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» մակնիշի 11 ՏՕ 747 համարանիշի եւ «ՎԱԶ-21012» մակնիշի 03 ՏԼ 433 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայրից Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Նրանք են «ՎԱԶ-21099»-ի վարորդ, 58-ամյա Ազիզ Պետրոսյանը եւ նրա ընտանիքի անդամները` 33-ամյա Արթուր Պետրոսյանը, 25-ամյա Աննա Կարապետյանը, 1-ամյա Նարեկ Պետրոսյանը եւ 19-ամյա Արմինե Պետրոսյանը, «ՎԱԶ-21012»-ի վարորդ 32-ամյա Հովիկ Մայիլյանը, 24-ամյա Լուսինե Գրիգորյանը, 5-ամյա Սոնա Գրիգորյանը, 4-ամյա Արինա Գրիգորյանը եւ 1-ամյա Մարգարիտա Գրիգորյանը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի