«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ արդեն մեկ շաբաթից ավելի «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» տնօրինությունը Ախթալայում նախաձեռնել է ստորագրահավք` նույն գործարանի սեփականատեր, մանկապղծության մեղադրանքով կալանավորված Սերոբ Տեր-Պողոսյանին ազատելու խնդրանքով: Արդյունքում քաղաքը երկու մասի է բաժանվել, գործարանում աշխատող կամ այլ կերպ ասած` Սերոբ Տեր-Պողոսյանից սոցիալական կախում ունեցողները գտնում են, որ իրավապահները նրան պետք  է ազատ արձակեն, քանի որ մտավախություն ունեն, որ նրան դատապարտելու դեպքում գործարանը կարող է փակվել, եւ իրենք կզրկվեն աշխատանքից:

Իսկ մյուս մասը ամաչում է այս պատմության մասին անգամ խոսել, քանի որ տեղի ունեցածը ի ցույց է դնում քաղաքում առկա այլասերված մթնոլորտը:

Ի վերջո, Ախթալայում բոլորն իրար ճանաչում են եւ գիտեն, որ Սերոբ-Տեր-Պողոսյանի զոհերից շատերին նրա տուն ուղեկցել են այդ տղաների ծնողները, որոնք էլ ի պաշտպանություն նրա ստորագրահավաք կազմակերպելու հիմնական հեղինակներն են»: