ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր Կառլեն Պետրոսյանին Արցախի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարար նշանակելու մասին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Մինչ այդ Կ. Պետրոսյանը զբաղեցնում էր ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետի պաշտոնը:





























