Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Հարթզելը նախօրեին այցելել է Սամցխե-Ջավախք` ընդգծելու ԵՄ-ի աջակցությունը մարզին եւ Ախալքալաքում անցկացնելու է Եվրոպայի օրը՝ առաջին անգամ, հաղորդում է  https://www.euneighbours.xn--eu--ife:

Այցի ընթացքում դեսպանն անցկացրել է ԵՄ ծրագրի աջակցությամբ Ախալքալաքում  ստեղծված Ախալքալաքի տեղական գործողությունների խմբի (LAG) հետ, որում ընդգրկված են  Ախալքալաքի մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության եւ քաղաքային կառավարման 30 քաղաքացիներ:

Դեսպան Հարթզելը Ախալքալաքի  քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ միասին Ախալքալաքի  հրապարակում բացել է Եվրոպայի օրը։ Նշվում է, որ միջացառմանը մասնակցել են մոտ 1000 մարդ՝ ԵՄ երկրների մասին ավելին իմանալու, տեղական նախագծերին ծանոթանալու եւ ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Նշենք, որ 2017թ.-ի տվյալներով Սամցխե-Ջավախքի մոտ 160 հազար բնակչության  50 տոկոսից ավելին հայեր են։