Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի հարսնացուի՝ Քեյթ Միդլթոնի եւ ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի, ինչպես նաեւ իր ապագա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի միջեւ ազգակցական կապեր են գտել։
Նման եզրակացության են եկել Նոր Անգլիայի պատմա-գենետիկական հանրության փորձագետները։ Նրանց հաջողվել է պարզել, որ Միդլթոնը Վաշինգթոնի բարեկամուհին է յոթերորդ սերնդից, գրում է Rosbalt-ը։
Ուսումնասիրության մեջ նաեւ ասվում է, որ Միդլթոնը կապեր ունի ոչ միայն Վաշինգթոնի, այլ նաեւ ամերիկյան հեղինակավոր այլ գործիչների հետ։ Հաստատվել է նաեւ նրա կապն իր ապագա ամուսնու հետ։
Նշենք, որ մարտի 24-ին՝ տասնամյակի ամենաշքեղ հրսանիքի նախաշեմին, Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը եւ նրա հարսնացու Քեյթ Միդլթոնը ամուսնական պայմանագիր են կնքել։





























