Երկուշաբթի ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության հերթական 23-րդ տուրը։ Այդ օրը միմյանց հետ հանդիպել են «Կիլիկիան եւ Արարատը»։ Խաղի գինը շատ բարձր էր, քանի որ երկու թիմերն էլ պայքարում էին հաղթանակի համար։ Համառ պայքարն ավարտվեց առանց գոլի, ոչ ոքի արդյունքով, ինչը հնարավորություն չտվեց «Արարատին» կրճատելու իր եւ հակառակորդի միջեւ եղած 7 միավորի տարբերությունը։

Մեկ օր առաջ կայացել էր նաեւ «Փյունիկի» եւ « Ուլիսի» հանդիպումը։ Այն երկու թիմերի համար էլ շատ կարեւոր էր։ «Փյունիկի» հաղթանակը հնարավորություն տվեց պահպանել միավորների առավելությունը «Միկայի» նկատմամբ, ով այս անգամ եւս հաղթանակ տարավ։ Արդյունքում մեծ դժվարությամբ, բայց առաջ անցավ գործող չեմպիոնը։ «Փյունիկի» կազմում աչքի ընկան Ալբերտ Թադեւոսյանն ու Մարկոս Պիզելին, իսկ «Ուլիսում» հայրենական ֆուտբոլի վետերան Արթուր Քոչարյանը, ով 11 մետրանոց հարվածով խփեց իր հերթական գոլը։

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Միկան», որը կարողացել է ծանր հաղթանակ տանել Գյումրիի «Շիրակի» հետ արտագնա խաղում։ Խաղի միակ գնդակը խփել է իսպանացի լեգեոներ Ուլիսես Մոնտենեգրոն։

Ոչ պակաս կարեւոր 3 միավոր է ձեռք բերել երեւանյան «Բանանցը»։ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները Կապանի «Գանձասարի» հետ խաղում Սամվել Մելքոնյանի ջանքերով կարողացան երկու անգամ գրավել դարպասը, սակայն հակառակորդին հաջողվեց մեկ պատասխան գնդակ խփել։ Խաղում աչքի ընկավ Վահե Դավթյանը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Բանանցի» կազմում։

Այսպիսով՝ «Փյունիկը» եւ «Միկան» հավաքել են 50 միավոր, իսկ «Բանանցին» «Ուլիսից» բաժանում է 2 միավոր։ Ողջ պայքարը դեռեւս առջեւում է, եթե հաշվի առնենք, որ մինչեւ առաջնության ավարտը դեռ մնացել է 5 տուր։

Այս պահի դրությամբ մրցաշարային աղյուսակ հետեւյալ տեսքն ունի.

Միկա — 23 16 2 5 50 24 50

Փյունիկ — 23 15 5 3 41 12 50

Ուլիսս — 23 13 4 6 37 17 43

Բանանց — 23 13 2 8 35 21 41

Գանձասար — 23 9 2 12 20 34 29

Շիրակ — 23 5 7 11 22 45 22

Կիլիկիա — 23 4 4 15 17 41 16

Արարատ — 23 1 6 16 12 40 9