Ինտերնետում հայտնված հրապարակումներից հետո, որոնք հաղորդում են Շառլ Ազնավուրի մահվան մասին, աշխարհահռչակ շանսոնյեն որոշել է վերջ դնել այդ ամենին եւ լսել իր պրոդյուսեր Լեւոն Սայանին, գրում է Nouvelles d`Arménie-ն:

Ելույթ ունենալով RTL ռադիոյով, Ազնավուրը ասել է. «Ես սա զզվելի եմ համարում: Դա ինչ չի ուրախացնում: Ցավում եմ, բայց ես ավելի երկար եմ ապրելու, քան իրենք: Ես առողջ եւ երջանիկ եմ, եւ շատ գործեր ունեմ, փոխանակ լսելու, որ ինչ-որ մեկը նման շշուկներ է տարածում»: