Թուրքիայի Իզմիրի նահանգում ավտոմայրուղում կանգնած ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 54-ամյա պաշտոնաթող դատախազ Ահմեդ Բիրսենի դին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Իզմիր-Չեշմե ավտոմայրուղիով ընթացող մեքենաների վարոդներից մեկը նկատել է, որ ճանապարհին կանգնած մեքենայի վարորդը անշարժ վիճակում է՝ անմիջապես հայտնել է ոստիկանություն։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները արդեն մահացած Ահմեդ Բիրսենի ձեռքին մի ատրճանակ են հայտնաբերել, որից էլ արձակվել էր կրակոցը։
Նշվում է, որ Բիրսենը տարիներ առաջ եղել է մի շարք աղմկալի գործերով դատախազ։





























