Եմենի հարավում գտնվող Թաիզ քաղաքում հակակառավարական ցույցը ցրելու ժամանակ ավելի քան 1200 մարդ է տուժել, մեկը վիրավորվել է:

Ականատեսների եւ բուժաշխատողների վկայությամբ` ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա: Նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ, նաեւ մարտական փամփուշտներ:  Միաժամանակ տեղական իշխանություններն այդ տեղեկությունները հերքում են` հայտարարելով, որ բախումների արդյունքում վնասվածքներ է ստացել իրավապահ մարմինների ութ աշխատակից, գրում է Lenta.ru-ն:

Ըստ ականատեսների` զոհվել է նախագահ Սալեհի պատկերով պաստառն այրել փորձող երիտասարդը: Ավելի վաղ իրավապաշտպան կազմակերպությունները հաղոդել էին, որ անկարգությունների սկզբից ի վեր զոհերի թիվը հասնում է  95-ի: