Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը լքել է Շարմ-էշ-Շեյխի իր նստավայրն ու թռել է Գերմանիա: Այդ մասին հայտարարել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը` վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 11-ին լքելով նախագահի պաշտոնը` Մուբարաքն իր ընտանիքի հետ ապրում էր հսկողության տակ` եգիպտական առողջարանային քաղաքում եւ ոչ մի անգամ չի հայտնվել հանրությանը: Նախկինում բազմիցս լուրեր էին տարածվել Մուբարաքի փախուստի մասին, սակայն երկրում կառավարող զինվորական գերագույն խորհուրդը հերքել է այդ տվյալները:
2010թ. Մուբարաքը Գերմանիայում բուժման կուրս է անցել եւ վիրահատել են նրա լեղապարկը, սակայն որոշ տվյալներով նախկին նախագահը չարորակ ուռուցք է ունեցել:





























