Ապրիլի 1-ից սկսվել է «Այբ» ավագ դպրոցի դիմումների ընդունելությունը, որը կտեւի մինչեւ ապրիլի 15-ը:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին իր դռներն է բացում «Այբ» ավագ դպրոցը, որը «Այբ» կրթական հիմնադրամի դպրոցաշինության լայնածավալ ծրագրի մասն է:
Դիմումի ձեւը դիմորդները եւ նրանց ծնողները կարող են բեռնել www.aybschool.am կայքից:
Բացի այդ, «Այբ» ավագ դպրոցի դիմորդների եւ նրանց ծնողների համար «Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է բաց դռների օրերի շարք, որտեղ հիմնադրամի մասնագետները ներկայացնում են դպրոցի ծրագիրը եւ պատասխանում ներկաների հարցերին:
Հերթական հանդիպումները կկայանան սպրիլի 5-ին եւ 8-ին՝ ժամը 16:00-ին, «Այբե կրթական հիմնադրամի գրասենյակում` (Կորյուն 19ա, 9-րդ հարկ)
«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել ներկայիս 9-րդ եւ 10-րդ դասարանցիները: Ընդունելությունը քննություններով է, որոնք կանցկացվեն ապրիլի վերջին: Դպրոցն այս տարի ընդունում է մինչեւ 100 աշակերտի:
«Այբ» դպրոցը զբաղեցնելու է Երեւանի Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածք: Դպրոցը նախատեսվում է 810 աշակերտի համար եւ ունենալու է եռաստիճան համակարգ` տարրական, միջին եւ ավագ դպրոցներ: «Այբ»-ի մյուս բաղադրիչներն են մեդիա արվեստների կենտրոնը, գործարար կենտրոնը, եկեղեցին, մանկապարտեզը, բնակելի համալիրը եւ հանրային այգիները:
Այս տարվա սեպտեմբերի 1-ին բացվում է «Այբե ավագ դպրոցը: Ուսուցումը դպրոցում հոսքային է՝ «Հումանիտար գիտություններե, «Գործարարություն եւ տնտեսագիտություն», «Մաթեմատիկա եւ ինֆորմատիկա», «Բնագիտություն» հոսքերում: Դասավանդման լեզուն հայերենն է: Ուսուցումը կրեդիտային համակարգով է: Ուսումնական ծրագիրը ներառում է պարտադիր, ընտրովի եւ նախասիրական առարկաներ, եւ յուրաքանչյուր աշակերտ ինքն է ձեւավորում իր վերջնական ծրագիրը:





























