Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 5-ին, ժամը` 12:00 իր պաշտպանական ճառով հանդես կգա Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման կազմակերպման մեջ մեղադրվող գործարար Արա Կարապետյանը:

Արա Կարապետյանի պաշտպանները նշում են, որ Կարապետյանը նոր բացահայտումներ եւ հիմնավորումներ կանի` ապացուցելով, որ մեղադրող կողմը եւ նախաքննական մարմինը կանխակալ եւ սուբյեկտիվ վերաբերմունք են ցուցաբերել այս քրեական գործին` թաքցնելով իրական մեղավորներին եւ հանցագործներին եւ փորձում են դատել առանց ապացույցների: