«Աէրոֆլոտ» ընկերության SU542 չվերթի օդանավում Ուկրաինայի ԱԳՆ-ի բաժիններից մեկի ղեկավարը հարձակվել է ուղեկցորդուհու վրա: Հանոյից Մոսկվա թռիչքից հետո 51-ամյա Վլադիմիր Կոնովալովը սկսել է վիրավորել ուղեկցորդներին, ապա ուժգին հարվածել է ուղեկցորդուհիներից մեկին:
Միջադեպի հետեւանքով, Իրինա Շերբակովան մարմնական ծանր վնասվածք է ստացել: Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են հանցագործին:
Նրա դեմ քրեական գործ չի հարուցվել, քանի որ նա դիվանագիտական անձնագիր եւ անձեռնմխելիություն ունի: Նրան ուղարկել են Կիեւ` Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի ուղեկցությամբ
Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նա ձախ ուսի հյուսվածքների վնասվածք է ստացել:





























