Քանի որ Հայաստանում գյուղատնտեսության շուկան կարգավորված չէ, ուստի այն ոչ թե շուկա է, այլ բազար, քանի որ ով ինչ ցանկանում, դա էլ անում է: Այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նկատողությանն այն մասին, որ  դիզելային վառելիքի, պարարտանյութերի, գյուղատնտեսական մեքենաների, սերմերի ներմուծումը մասնավոր առեւտրականներն են անում, իսկ  ֆերմերը օգնության կարիք ունեն  կենտրոնացած գնումներ կատարելու համար:

«Ինձ ասում են, որ պետությունը իրավունք չունի միջամտել շուկայի գործերին: Բայց մինչ շուկայի զարգանալը մենք այն պետք է վերցնենք հսկողության տակ,նաեւ ռեսուրները պետք է լինեն պետության վերահսկողության ներքո»,- եզրակացրեց նախարարը: