Վրացական Բաթումի նավահանգիստը ժամանակավորապես փակվել է դրա տարածքում ինչ-որ ռադիոակտիվ նյութ գտնելու պատճառով, հաղորդում է ապրիլի 5-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը:

Վտանգավոր գտածոն հայտնաբերել են մետաղաջարդոնի բեռան մեջ: Նավահանգիստը ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը, դրա տարածքում մասնագետներ են աշխատում, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Աջարիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը նույնականացրել է ռադիոակտիվ նյութերը որպես ցեզիում-137:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նավահանգստի բոլոր մուտքերը փակ են: Առայժմ հայտնի չէ, թե ուր էր ուղարկվելու վտանգավոր բեռը: