Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի մի տնից բերման են ենթարկել 46-ամյա Լիա Մ.-ին եւ նախկինում դատապարտվածներ՝ 49-ամյա Գառնիկ Կ.-ին եւ 39-ամյա Ալբերտ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ տնից հայտնաբերվել են ներարկիչներ եւ տարբեր տարաներ՝ հեղուկներով:
Բերման ենթարկվածները հայտնել են, որ իրենք թմրամոլներ են, իսկ հայտնաբերվածը պատրաստել են ներարկվելու միջոցով օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:





























